ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Փանոս Թերլեմեզյանի գործունեության ամբողջական պատկերը

Փանոս Թերլեմեզյանի գործունեության ամբողջական պատկերը
08.12.2015 | 14:18

Դեկտեմբերի 15-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի անվանի նկարիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես: Կներկայացվի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում և ֆոնդերում պահպանվող շուրջ 134 աշխատանք, որոնցից 15-ը գրաֆիկական, մնացածը` գեղանկարչական երկեր են` միանգամայն տարբեր ժանրային, բովանդակային ու տեխնիկական առումներով:

Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է Փանոս Թերլեմեզյանի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների շքեղ պատկերագիրք-գիտական կատալոգը, որում առաջին անգամ ներկայացվում է նկարչի կյանքի ու ստեղծագործական գործունեության ամբողջական պատկերը:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ